Բավ է պառակտվել
09-12-2021 22:00

Զախարովան՝ Արցախում ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակիչների սպանությունների մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակչի սպանությունը։

Հայաստանի Հանրային հեռուստատեսության լրագրողը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինխառայողները չեզոք գոտում առևանգել էին Մարտունիի շրջանի Ճարտար գյուղի բնակիչ Սեյրան Սարգսյանին, տեղափոխել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք և դիտավորությամբ սպանել։ Միջադեպը հայտնվելլ էր արցախյան կողմում տեղադրված տեսախցիկների օբյեկտիվու։ «Դա Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակրչների սպանության առաջին դեպքը չէ, և ոչ մի մեղավոր չի պատժվել։ Չե՞ք կարծում, որ այդ անպատժելիությունը նպաստում է ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ նոր հանցագործությունների կատարմանը»,- հարցրել է լրագրողը։

«Եկեք մնանք հարցի, այլ ոչ քաղաքական հայտարարությունների շրջանակում։ Ես հենց նոր ասացի, որ մենք անում ենք ամեն ինչ՝ որպես միջնորդ, որպես մասնակից երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կողմ, որը գործադրում է ոչ թե պարզապես խաղաղարար ջանքեր, այլ խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի լարված չդառնա։

«Դե, միջադեպերի լիակատար բացակայություն երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է։ Բայց, այսպես թե այնպես, պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում չբարդանա»,- ասել է Զախարովան։

Հարձակումներ արցախցիների վրա և սպանություններ

Մի քանի շաբաթ առաջ Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր իր հողամասում աշխատող տրակտորիստ, ընդ որում՝ նրա կողքին նստած է եղել ռուս խաղաղապահ։

Նոյեմբերի 8-ին Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից կրակ է բացվել տեղի «Վոդոկանալ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուղղությամբ, որոնք խողովակներ էին անցկացնում։ Նրանցից մեկը տեղում մահացել է, երեքը՝ վիրավորվե և հոսպիտալացվել։

Եվս մել միջադեպ է հրահրվել ադրբեջանական զինուժի կողմից նոյեմբերի 13-ին․ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ​​ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, արցախցի բնակիչը պայթուցիկ սարք է նետել անցակետի ուղղությամբ՝ ի պատասխան ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունների։

Արցախյան պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Լայնորեն կիրառվել են նաև «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ վնասներ են հասցրել։Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում։
2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Ըստ հայկական կողմի վերջին տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3788 մարդ, անհետ կորած է համարվում 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ; ադրբեջանական գերությունից վերադարձվել է 114 զինծառայող և քաղաքացիական անձ։