Բավ է պառակտվել
02-04-2020 12:25

Հայաստանի կառավարության նիստը մեկնարկեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով

Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունն իր նիստը մեկնարկեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Նույն օրն, ավելի վաղ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի “Եռաբլուր” զինվորական փառքի պանթեոն և ծաղիկներ դրել ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին։

“Պատերազմի վերաբերյալ կան տարբեր գնահատականներ, բայց ես կարծում եմ, որ կատարվածը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։ Իսկ հարցը հետևյալն է․ անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետեւ մեր անկախության սերնդի զինվորները դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարեւորին”,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն, Արցախը և ամբողջ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել Հայրենիքի պատպանության դիրքերում։

Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանական զինուժն ակտիվ մարտական գործողություններ էր սկսել՝ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով: Ռազմական գործղությունների ընթացքում հակառակորդը կիրառել էր նաև հրթիռա-հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և օդուժ: ԼՂՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել էր հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ: