Բավ է պառակտվել
11-03-2019 14:42

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստը կանցնի Արցախում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին Արցախում կմասնակցի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

“Նիստը նախատեսված է անցկացնել վաղը։ Օրակարգը հայտնի կլինի ավելի ուշ”,- ասել է Կարապետյանը։

Փաշինյանն արդեն ժամանել է Արցախ, որտեղ նրան դիմավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։