բավ է պառակտվել
01-10-2020 15:52

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենախիստ կերպով դատապարտում են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրումը, հաղորդում է Կրեմլի կայքը:

«Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում զոհերի և վիրավորների ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակցող կողմերի զինված ուժերի միջև:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ բարեխղճորեն ստանձնել իրենց պարտավորությունները և առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, վերսկսել բանակցությունները կարգավորման էության շուրջ», - ասվում է հայտարարության տեքստում:

Ջո Բայդենը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ
Էրդողանը պատասխանել է Պուտինի, Թրամփի և Մակրոնի հայտարարությանը Ղարաբաղի շուրջ
Ֆրանսիան կխաղա իր դերը․ Մակրոնը՝ Հայաստանին և հայերին
Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ԱՄՆ և Ռուսաստանի միջև ձևավորվել են լավ հարաբերություններ․ Թրամփ