Բավ է պառակտվել
22-08-2019 11:17

Արցախում երկրաշարժ է տեղի ունեցել, զգացվել է նաև Հայաստանի հարավում

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ հինգշաբթի առավոտյան Արցախի տարածքում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ժամը 09։41-ին Մարտակերտ քաղաքից 20կմ հյուսիս-արևմուտք։

Ծառայության տվյալներով, երկրաշարժը եղել է 3,7 մագնիտուդով, օջախը գտնվել է 10կմ խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Գորիս, Նոյեմբերյան, Արցախի Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ: