Բավ է պառակտվել
05-10-2021 11:18

«Բողոքում էիր, որ քեզ պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը»․ Սարգսյանը պատասխանել է Ալիևին

Հայկական պետության նախկին ղեկավարը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին լռել և ոչ ոքի չմեղադրել դասալքության մեջ:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Մատագիսում նրա հայտարարությունները ցնորամիտ է որակել:
Ավելի վաղ Ալիևը Սարգսյանին մեղադրել էր դասալքության մեջ՝ շեշտելով, որ նա մեկն է նրանցից, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ փախել են մարտի դաշտից:

Իր հերթին, Հայաստանի նախկին նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարն իրեն պահում է «գլուխգովան դեռահաս տղայի պես» , ով ծեծ ուտելուց հետո վազել է օգնության կանչելու իր հորը և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու պարծենում է։

«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են»,- նշել է Սարգսյանը։

Նա նաև կոչ է արել Ալիևին չխոսել դասալքության մասին, քանի որ բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էր Սարգսյանը, և որտեղ՝ Ալիևը: ՀՀ նախկին նախագահը նշել է, որ այն ժամանակ Ալիևի տարիքը թույլ էր տալիս նրան լինել մարտի դաշտում: Սարգսյանն առաջարկել է Ալիևին Հայսստանում իր լավ գործընկերոջը հրավիրել, քանի դեռ ժամանակ ունի:

«երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք», - ասել է Սարգսյանը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի միջև բանավոր փոխհրաձգությունը շարունակվում է մի քանի օր: Սարգսյանը հոկտեմբերի 1 -ին, ելույթ ունենալով Ծաղկաձորում կայացած համաժողովում, խիստ քննադատության ենթարկեց Ալիևին՝ Հայաստանի նախկին ղեկավարության հասցեին հարձակումների համար: Նա Ալիևին հիշեցրեց կովկասյան սովորույթները.իրեն տղամարդ համարող անձը «անգամ իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում»։