Բավ է պառակտվել
15-11-2018 14:03

11 կին կամավոր, ով 2015 թվականից Արցախում զբաղվում է ականազերծմամբ

Անգլիական Positive.news հրատարակությունը պատմել է կանանց մասին, ովքեր, որպես կամավոր, սկսել են 2015 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնել: “Սա առաջին դեպքն է նահապետական հասարակության մեջ, որտեղ շատերը համարում են, որ կնոջ տեղը տուն է: Այժմ 11 կին աշխատում են որպես սակրավոր տարածաշրջանում՝ 2020թ․-ին լիակատար ականազերծման հասնելու համար: Օրինակ, Քրիստինա Խաչատրյանը նախկինում եղել է քարտուղար և հաշվապահ տեղական դպրոցում” - նշվել է հոդվածում: Երեք երեխայի մայր Քրիստինայի խոսքերով, ամուսինը շատ էր անհանգստանում իր համար և չէր ուզում, որ նա այդ գործով զբաղվի։ “Սակայն ականների խնդիրը բոլորին է վերաբերում, և ես ցանկանում էի ինչ որ բան անել օգնելու համար։ Սկզբում ես նյարդայնանում էի, քանի որ լսել էի, որ աշխատանքը շատ վտանգավոր է կանանց համար, բայց մեզ սովորեցրեցին պահպանել անվտանգության կանոնները”,- ասել է Խաչատրյանը։ Նա նաև խոստովանել է, որ հիմա իր ընտանիքն ու ամուսինը հպարտանում են իրենով։ Մյուս սակրավորը՝ Լուսինե Ասրյանն ասել է, որ սկսել է զբաղվել այդ աշխատանքով, քանի որ իր հորեղբայրը զոհվել է ականի պայթյունից։ Չնայած կարծրատիպերին՝ կին-սակրավորները Լեռնային Ղարաբաղում հպարտանում են, որ ետ չեն մնում իրենց տղամարդ գործընկերերից։ “Կանայք, իրոք, կարող են այս աշխատանքը տղամարդկանցից լավ անել, քանի որ նրանք ավելի լավ են կողմնորոշված, ավելի պատասխանատու են և զգույշ”,-ասել է Սիրուն Օհանյանն, ով թողել է ուսուցչուհու իր մասնագիտությունը։ Մեկ այլ կին-սակրավորը՝ հինգ երեխայի մայր ԻՆգա Ավանեսյանը խոստովանել է, որ իր համար ամենից դժվարը երեխաներից հեռու լինելն է։ Սակրավորներին այլ դժվարություններ էլ են սպասում․շատ ցուրտ ձմեռներ և երկար ժամանակ՝ կիզիչ արևի տակ։ Սակայն նպատակը մոտ է․2010թվականից ի վեր այս տարածաշրջանում ականազերծվել է ականապատ տարածքների մոտ 90% -ը: