Բավ է պառակտվել
11-10-2020 00:58

Հադրութի 23 բնակիչներ, քաղաքապետի գլխավորությամբ մարտեր են մղել քաղաքապետարանի շենքի մոտ. Արամ Գաբրելյանով

Ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը Facebook-ի իր էջում գրել է.

«Խոսեցի Սեմյոն Պեգովի հետ: Այն, ինչ նա ինձ պատմեց թուրք դիվերսանտների հետ Հադրութի մարտերի մասին, պարզապես անհավատալի է: Հադրութի 23 բնակիչներ քաղաքապետի գլխավորությամբ մոտ կես ժամ մարտեր են մղել քաղաքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տալիս թուրքերին դրոշը կանգնեցնել քաղաքապետարանի վրա: Այդտեղ վրա են հասել ղարաբաղյան հատուկ նշանակության ուժերը, և սկսվել է դիսկոտեկան: Թուրքերը փախչում էին, նրանց փնտրում են Հադրութի մերձակայքում:

Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մահանա: Ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները: Բայց իմ մայրն ինձ միշտ ասում էր, որ մեզնից՝ ղարաբաղցիներից, կարող են խլել ամեն ինչ, բացի պատվից ու արժանապատվությունից: Կարծում եմ, այն աշխարհում մայրս կհպարտանար իր Հայրենիքով, իր հարազատներով և որդիներով:

Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, անօդաչուներ, ամեն ինչ, ինչ գննել են նավթով, բայց խիզախությունը գնել հնարավոր չէ: Պատիվն ու արժանապատվությունը գնել հնարավոր չէ: Ա՛յ դա թուրքերը մեզնից չեն կարող երբեք խլել», - գրել է Գաբրելյանովը:

Երեկ Որոտանում թուրքը եկել ու 5 հոգանոց ընտանիքին 1 ժամ ժամանակ է տվել տունն ազատելու համար․ Քաջարանի քաղաքապետ
Կապանի քաղաքապետն առաջարկել է պարզեցնել զենքի վաճառքը Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին
Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո. Վահան Սավադյան
Հունվարի 23-ին հայկական կողմին է փոխանցվել ևս 30 հայ զինծառայողի աճյուն
Որոնողական աշխատանքներն իրականացվում են անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ