Բավ է պառակտվել
01-10-2020 13:50

Ֆրանսիական Le Monde-ի լրագրողներն Ադրբեջանի հրետակոծության տակ են ընկել Արցախում.

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները Ադրբեջանի կողմից հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»,- գրել է Մովսիսյանը: