Բավ է պառակտվել
17-11-2022 15:50

2016թ․ ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու պարգևատրվեցին «Արցախի հերոս» կոչումով

2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Երևանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե Արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 116-րդ դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:

«Հակառակորդը, չունենալով շոշափելի առավելություն, ընդունեց զինադադարի պայմանները, և դա մեր հերոս տղաների շնորհիվ: Ես խոնարհվում եմ իրենց առաջ: Պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Արցախի Հանրապետության Երևանյան ներկայացուցչության գրասենյակում: Սա Արցախի ժողովրդի շնորհակալությունն է բոլոր մեր հերոսներին և մեր եզդի եղբայրներին ու քույրերին»,- ասաց Արայիկ Հարությունյանը: