Բավ է պառակտվել
31-05-2016 12:10

Ադելը 9.5 միլիոն դոլարով առանձնատուն է գնել Բևերլի Հիլզում (լուսանկար)

Ադելի գործերը փայլուն են, ինչպես երբեք: Բրիտանացի երգչուհին, որը պետք է 90 մլն ֆունտ ստերլինգ ընդհանուր գումարի ռեկորդային պայմանագիր ստորագրի Sony Music ընկերության հետ (ի դեպ, սա Միացյալ Թագավորության երաժիշտների համար պայմանագրի առավելագույն գումարն է), Բեւերլի Հիլզում 9.5 միլիոն դոլարով առանձնատուն է գնել:

Տունն ունի 4 ննջասենյակ, 6 լոգասենյակ, լողավազան, ծաղկանոց, եւ ի դեպ՝ հսկայական մանկական երկաթգիծ տան բակում:
Հանրահայտ երգչուհու հարևաններից են Ջենիֆեր Լոուրենսը, Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը, Քամերոն Դիասը, Նիկոլ Ռիչին և ուրիշներ: