Բավ է պառակտվել
16-03-2016 14:21

Ադելը գաղտնի ամուսնացել է (լուսանկար)

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը գաղտնի ամուսնացել է իր վաղեմի ընկերոջ` 38-ամյա Սայմոն Կոնեկիի հետ: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-նրը՝ վկայակոչելով հարսանեկան արարողությանը ներկա եղած հյուրերից մեկին: 
«Նրանք իսկապես ամուսնացել են: Ես ներկա էի միջոցառմանը, որը հիանալի էր կազմակերպված: Ադելն ավանդական ճերմակ զգեստով էր, Սայմոնը ևս շատ լավ տեսք ուներ»,- նշել է անանուն աղբյուրը:



Բրիտանական պարբերականը նշում է, որ Ադելի գաղտնի ամուսնության վերաբերյալ տեղեկությունները սկսեցին շրջանառվել, երբ համացանցում հրապարակված վերջին լուսանկարներում երգչուհու մատնեմատին ամուսնական մատանի նկատեցին։
Հայտնի է, որ Կոնեկիի համար սա 2-րդ ամուսնությունն է: