Բավ է պառակտվել
25-11-2016 17:22

Ադելը խոստովանել է, որ երկրորդ երեխան է ցանկանում ունենալ

Չնայած որ, Ադելը մի շարք հարցազրույցներում միանշանակ ձևով հայտնել էր, որ պատրաստ չէ երկրորդ երեխա ունենալուն, հիմա նա փոխել է իր կարծիքը: Վերջին համերգներից մեկի ընթացքում հանդիսատեսի հետ շփման ընթացքում նա հայտարարել է, որ ցանկանում է կրկին մայր դառնալ:

«Իմ որդին շուտով չորս տարեկան կդառնա և ես հասկանում եմ, որ նա շուտով կդադարի երեխա լինելուց»,- երգչուհու խոսքով՝ այդ մտքերն իր մոտ տխրություն են առաջացնում:

Դրա հետ մեկտեղ երգչուհու յուրքանչյուր երկրպագու հստակ գիտի, թե որքան կարևոր է նրա համար անձնական կյանքը:

«Ընտրելով անձնական կյանքի և շրջագայությունների միջև ես միշտ կընտրեմ առաջինը: Եթե ես զգայի, որ աշխատանքի պատճառով ընտանիքիս հետ հարաբերություններն են տուժում, ես երբեք շրջագայության չէի մեկնի… որովհետև ինչպես կարող եմ երգեր գրել, եթե իրական կյանք չունեմ»,- ասել է նա: