Բավ է պառակտվել
15-05-2014 13:21

Ադրբեջանը դժգոհ է "Եվրատեսիլի" արդյունքներից

"Եվրատեսիլ 2014" երգի միջազգային մրցույթի արդյունքներից Ադրբեջանը դժգոհ է: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ITV հեռուստաընկերության "Մեծ բեմ" հաղորդման PR մենեջեր Նարիման Մամեդովի խոսքով`ժյուրիի և հեռուստադիտողների քվեների տարբերությունները կասկածի տեղիք են տվել վերջնական գնահատականների հաշվարկը:

Ադրբեջանցի մասնակից Դիլյարա կյազիմովան ժյուրիի ձայներով 8-րդ, իսկ հեռուստադիտողների քվեով 21-րդ տեղը զբաղեցրել, արդյունքում հայտնվել 22-րդ հորիզոնականում: Մամեդովն ասել է, որ 37 երկրների ժյուրին Կյազիմովային բարձր է գնահատել` 8-րդ տեղ: Սակայն նա հայտնվել է 22-րդ տեղում: Վերջինիս համար անհասկանալի է, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել: 

Ադրբեջանցիների բնորոշմամբ երրորդ համարը անհամջող թիվ է, որի տակ էլ հանդես է եկել Դիլարան և դա է պատճառը, որ հեռուստադիտողները քիչ են քվերակել իրենց ներկայացուցչի օգտին: Մինչև եզրափակիչ Դիլյարա Կյազիմովայի երգը բուքմեյքերները լավագույն 12, անգամ` 5-րդ տեղն են տվել: