Բավ է պառակտվել
23-01-2016 14:43

Աիդա Սարգսյանն` աղի բլիթ ուտելու և Սուրբ Սարգսի խորհուրդի մասին

Ինչպես բոլոր երիտասարդները` Աիդա Սարգսյանն էլ է անցել աղի բլիթ ուտելու գեղեցիկ ավանդույթի միջով: Ավելին, երգչուհին երազում, նույնիսկ, տեսել է իր ապագան. «Իհարկե, ոչ նույնությամբ, բայց տեսել եմ նրա կերպարանքը»,-ասել է Աիդան ու հավելել. «Կարևոր է, որ մարդու մեջ ապրի այդ հեքիաթը: Անկախ նրանից, որ արդեն ունեմ բալիկ, դեռ ապրում եմ հեքիաթներով և չեմ ուզում այդ գունավոր վիճակից դուրս գալ, հակառակ դեպքում ամեն ինչ կթվա անգույն»: Երիտասարդների արագահաս բարեխոսն Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ էլ երգչուհին բոլորին հավերժ սեր ու երջանկություն է մաղթում:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Ս. Սարգիս Զորավարի տոնը, որն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաև սիրո և երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սուրբ», քանի որ, այն միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին: