Բավ է պառակտվել
30-01-2017 12:40

Խորեն Լևոնյանը ՀՀ «Վաստակավոր արտիստի» կոչում է ստացել

Հայ երիտասարդ սերնդի ամենախարիզմատիկ դերասաններից մեկը՝ Խորեն Լևոնյանը «Վաստակավոր արտիստի» կոչում է ստացել:
Բարձր կոչումը Լևոնյանի շնորհվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ Հայկական բանակի կազմավորման 25- ամյակի հետ կապված՝ կինոյի և թատրոնի ոլորտներում ունեցած ներդրման համար:
Խորեն Լևոնյանը խորհրդային հայտնի դերասան Խորեն Աբրահամյանի թոռն է: Նա ժամանակակից հայկական կինոյի ամենապահանջված դերասաններից է: Ստեղծագործական գործունեության 12 տարիների ընթացքում նա նկարահանվել է երկու տասնյակ ֆիլմերում և սերիալներում, որոնցից որոշները հիթեր են դարձել:
Հայ դերասանը նկարահանվելու հրավերներ է ստանում նաև ռուսական ռեժիսորներից:
Լևոնյանի լկավագույն դերերն են համարվում ղարաբաղյան պատերազմին նվիրված « Մի վախեցիր» ֆիլմում, «Մեր սրտի տնակը» լիրիկական կատակերգությունում և « Խաղից դուրս» սերիալում (միանգամից երկու դեր)մարմնավորած կերպարները: