Բավ է պառակտվել
27-02-2016 14:45

Դերասան Լեոնիդ Բրոնևոյը հոսպիտալացվել է Մոսկվայում

Դերասան Լեոնիդ Բրոնևոյը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին այսօր տեղեկացրել է շտապօգնության տեղեկատվական բաժինը. «Նա տեղափոխվել է չորրորդ քաղաքային հիվանդանոց», - ասել է աղբյուրը: Լենկոմ թատրոնի Մամուլի ծառայությունից հայտնել են, որ 87-ամյա դերասանը առողջական ոչ մի լուրջ խնդիր չունի: Փետրվարի 26-ի երեկոյան նրան հոսպիտալացրել են ազդրի վզիկի կոտրվածքի կասկածանքով: 2012 թ. Սեպտեմբերին Բրոնևոյը սրտի կաթվածով տեղափոխվել էր Կիև քաղաքային սրտաբանական կենտրոն: Բրոնևոյը Կիև հյուրախաղերի էր ժամանել մոսկովյան Լենկոմ թատրոնի այլ դերասանների հետ: Դերասանին իսկական ճանաչում է բերել Մյուլլերի դերը՝ «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում: Հանդիսատեսի կողմից լավ հիշվում են նաև «Պոկրովյան դարպասներ» և «Սիրո բանաձև» ֆիլմերում նրա մարմնավորած հերոսները: