Բավ է պառակտվել
13-03-2020 19:50

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

 

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը և կինը՝ Ռիտա Ուիլսոնը վարակվել են կորոնավիրուսով, գրել է դերասանը Twitter- ի իր էջում:

Դերասանը հայտնել է, որ այս պահին նա կնոջ հետ գտնվում է Ավստրալիայում: Ամուսինների ինքնազգացողությունը վատացել էր, մասնավորապես, նրանք բողոքել էին մարմնի թուլությունից և ցավից: Բացի այդ, Հենքսի կինն ունեցել է դողերոցք և ջերմություն:

«Որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի, ինչպես հիմա պահանջվում է, մենք հանձնեցինք կորոնավիրուսի թեստ», - գրել է Հենքսը: Ըստ նրա, արդյունքը դրական էր: Նա նաև ասել է, որ կնոջ հետ մտադիր են մեկուսանալ այնքան, որքան անհրաժեշտ է: ABC.net- ի փոխանցմամբ ՝ զույգը բուժում է անցնում Գոլդ Քոստ քաղաքում:

Զույգի որդին՝ Չեթ Հենքսն իր Instagram-ում ասել է, որ ծնողներն իրենց լավ են զգում և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները:

63-ամյա Հենքսը կնոջ հետ Ավստրալիա էր մեկնել Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմում նկարահանելու համար: Warner Bros. կինոստուդիայի կողմից նկարահանվող կինոնկարում նա կատարում է երգչի մենեջեր Թոմ Պարկերի դերը։ Գործակալության կողմից տարածված հայտարաությունում նշվում է, որ ընկերությունը համագործակցում է Ավստրակիայի իշխանությունների հետ՝ հայտնաբերելու նրանց, ով կարող է շփումներ ունեցած լինի վարակված դերասանի հետ։ «Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում պաշտպանելու բոլոր նրանց, ովքեր աշխատում են մեր կինոնկարների ստեղծման վրա ամբողջ աշխարհում», - հավաստիացրել են Warner Bros․-ում։

Ավստրալիայի իշխանությունների տվյալներով՝ երկրում հաստատվել է հիվանդության 128 դեպք, մահացել է երեք մարդ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ անցած երկու շաբաթվա ընթացքում COVID-19 վարակի դեպքերի թիվը ՉԺՀ-ից դուրս, որտեղից սկսվել էր վարակի տարածումը, աճել է 13 անգամ: Այս կապակցությամբ կազմակերպության ղեկավարը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին: