Բավ է պառակտվել
22-10-2021 11:55

Ալեք Բոլդուինը նկարահումների ժամանակ պատահաբար սպանել է կին օպերատորի

«Ժանգը» կինոնկարի նկարահանումների ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել։ Գլխավոր դերակատար Ալեք Բոլդուինը պատահաբար վիրավորել է կին-օպերատորի․ նա մահացել է ստացված հրազենային վիրավորումից։ Նկարահանող խմբի ևս մեկ անդամ վիրավորվել է։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Բոլդուինը պետք է կրակեր ռեկվիզիտային ատրճանակից, սակայն փամփուշտի բեկորները ցրվել են։ Արդյունքում լուրջ վնասվածքներ են ստացել ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։

Այժմ Ջոելը կրիտիկական վիճակում է, բժիշկներին չի հաջողվել փրկել Հաթչինսին։ Ոստիկանությունն արդեն հաստատել է 63-ամյա դերասանի մասնակցությունը միջադեպին։

Քննիչները պետք է պարզեն ատրճանակի անսարքության պատճառը։ «Ժանգը» կինոնկարի նկարահանումները կասեցվել են։ Այս պահին հայտնի է, որ օրինապահները հարցաքննել են Բոլդուինին և տուն թողել։ Ինչ վերաբերում է ռեժիսոր Սոուզին՝ նա արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից։

Ի դեպ, երկու օր առաջ Հալինան իր անձնական բլոգում կիսվել է հոլիվուդյան աստղի մասնակցությամբ ֆիլմի նկարահաներից իր տպավորություններով։ «Վեսթերն նկարահանելու առավելություններից մեկն այն է, որ հանգստյան օրդ կարող ես ձի քշել»,- նշել էր շիկահերը: