Բավ է պառակտվել
06-06-2014 14:13

Թուրքիան Ցեղասպանության մասին ֆիլմին ի պատասխան ֆիլմ կնկարահանի

Ըստ թուրքական Haberturk կայքը՝ «Հայոց ցեղասպանության պնդումների» հարցով հատուկ օրակարգով հանդիպում է իրականացրել Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են «1915թ.-ի դեպքերի» 100-ամյակին ընդառաջ հայկական սփյուռքի ներկայացուցիչների կատարելիք քայլերն ու Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերը։
Հանձնաժողովի անդամները նշել են, որ հայկական լոբբին մեծ բյուջե ունեցող մի ֆիլմ է պատրաստվում նկարահանել, ինչին ի պատասխան նման նախաձեռնությամբ հանդես կգա նաև թուրքական կողմը։ Թուրքական ֆիլմը կանվանվի «Մեր սրտի վերքը»։ Նկարահանումներն սկսվելու են մի քանի ամսից՝ Իզմիրում։
Ընդդիմադիր պատգամավոր Սինան Օղանը, սակայն, նկատել է, որ ֆիլմի անվանումը հայկական հարցի հետ որևէ կապ չունի։ «Սիրային ֆիլմ է հիշեցնում»,-ասել է նա։ Հայկական ֆիլմի համար հայտնի ռեժիսոր, սցենարիստ Սթիվեն Սփիլբերգին արդեն առաջարկ է ներկայացվել. ֆիլմը կկոչվի «Վիրավորը», երաժշտության հեղինակը կլինի ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Համաձայն թուրքական լրատվամիջոցի տեղեկությունների՝ ֆիլմում 1869թ.-ին Քութահյայում ծնված Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտասի դերը կկատարի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը։