Ամերիկացի հանրահայտ դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի պաշտոնական ներկայացուցիչը Associated Press-ին հայտնել է, որ զույգն ամուսանցել է:
Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը տասը տարվա համատեղ կյանքից հետո ամուսնացել է Ֆրանսիայում, անցած շաբաթ օրը: Սակայն մամուլին դա միայն նոր է հայտնի դարձել:
Ջոլին ու Փիթը ծանոթացել են տասը տարի առաջ «Տեր և տիկին Սմիթներ» ֆիլմի նկարահանմանը: Նախկինում Ջոլին ամուսնացած է եղել երկու, Փիթը՝ մեկ անգամ: Նրանք վեց հարազատ և որդեգրված երեխաներ ունեն: Այժմ աշխատում են նոր համատեղ ֆիլմի վրա, որում ևս ամուսնական զույգի են մարմնավորում:
Բավ է պառակտվել