Տարբեր բնագավառների ներկայացուցիչները շարունակում են ամփոփել անցած տարին ու ծրագրավորել Նոր տարին:
Այս անգամ gisher.news-ի խնդրանքով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ևս անկեղծացավ ընթերցողի հետ: Ըստ դերասանուհու, անցած տարին իր համար սարսափելի մեծ կորուստներով ու ցավով սկսվեց, կյանքից հեռացան բեմարվեստի վարպետներն ու իր լավ կոլեգաները: Ինչ վերեբերում է ստեղծագործական աշխատանքներին, Ա.Մութաֆյանը նշեց. ՙԲեմադրվեց իմ առաջին զավակը՝՝ ՙԹիթեռի օրը՚ պիեսը որպես դրամատուրգ այն իմ առաջնեկն էր: Գրվեց ու բեմադրվեց իմ երկրորդ պիեսը, որով մասնակցեցի Արմմոնո և Դուետ փառատոներին: ՙԲարև՚ մոնո պիեսի բեմադրությունը ինքնին շատ հետաքրքիր էր քանզի ես և բեմադրիչը դուրս եկանք դասական թատրոնի ընդունված ձևաչափից և հանդիսատեսին ներկայացրեցինք դրամատիկ և բալետային ներկայացում միաժամանակ: Ներկայացման բեմադրիչն էր մայր թատրոնի առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը: Նույնիսկ կատարված աշխտանքը հաշվի առնելով կարող եմ ասել, որ ինձ համար պասիվ տարի էր թատրոնում՚,- ընդգծեց դերասանուհին:
Զրուցակիցս անկեղծացավ նաև անձնական կյանքի ձեռքբերումներով ու կուրստներով. ՙՏարին կին Անահիտի համար շատ բուռն էր և նորից անակնկալներով լեցուն տարեսկզբին կորցրեցի, տխրեցի, ցավ զգացի, հետո գտա կարծեցյալ իրական սիրույս, բայց նորից կորցրեցի,տխրեցի, տառապեցի, բայց կյանքը դեռ առջևում է. հավատում եմ մեծ ու իրական սիրո գոյությանը: 2014 թվականի համար իհարկե ունեմ մեծ պլաններ, տարն սկսել եմ մարտական ու ինքս ինձ խոստացել եմ, որ տարին իմն է լինելու բոլոր ձևաչափերում՚,- նշեց նա: Դերասանուհին պատրաստվում է նոր մոնո ներկայացման բեմադրության, որը մի քանի օրից կավարտի : Պիեսի վրա մեծ ազդեցություն ունի 2013 թ, ապրումները: ՙՈրոշել եմ այս տարի պատվոգրերիս ու մրցանակներիս պատը համալրել ևս 3 ով որտեղ կգլխավորի ՙԱրտավազդ՚-ը: Այս տարի դեռ չեմ մտածում ՙՕսկարի՚ մասին՚,- իրեն հատուկ նուրբ հումորվ նշեց Ա. Մութաֆյանն ու շարունակեց. ՙՍունդուկյան թատրոնում դեռ տեղյակ չեմ ինչ պլաններ կան, հուսով եմ, որ այս տարի կլինեմ Մայր թատրոնի խաղացանկային ներկայացումներում՚,- եզրափակում է սիրված դերասանուհին: