Բավ է պառակտվել
30-05-2016 10:20

Անաստասիա Վոլոչկովան մտադիր է «Եվրատեսիլում» ներկայացնել Ռուսաստանը

Բալետի ռուս պարուհի ու հեռուստաաստղ Անաստասիա Վոլոչկովան հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի համար, որը Ուկրաինայում է անցնելու: Պարուհին, ըստ երեւույթին, մտադիր է հանձնաժողովի անդամների համակրանքը նվաճել իր լարանով: «Դուք կարծո՞ւմ եք, թե Եվրոպան կկարողանա «ոչ» ասել իմ լարաններին, որոնց մասին արդեն բոլորը գիտեն: Երբե՛ք: Իմ լարանները իմ հպարտությունն են: Հանձնաժողովի ոչ մի անդամ չի կարողանա չգնահատել դրանք»,- նեշել  աստղաը: Վոլոչկովան պատմել է, թե ինչպես էր անհանգստանում Սերգեյ Լազարեւի համար ու ինչքան էր ուզում, որ նա հաղթի: «Ես այնքան էի անհանգստանում Սերգեյ Լազարեւի համար, որ որոշել եմ ինքս մասնակցել մրցույթին: Իհարկե ես ավելի ներդաշնակ կլինեի ոչ թե երգչուհու դերում, այլ մասնակցի աջակիցների թիմի կազմում: Ինչպես Ժենյա Պլյուշենկոն Դիմա Բիալնի ելույթի ժամանակ»,- ասել է պարուհին: