Բավ է պառակտվել
05-10-2016 14:12

Անջելինա Ջոլին դարձել է Ջենիֆեր Լոպեսի և Քիմ Քարդաշյանի հարևանուհին

Դատարանը վճռել է, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացի ընթացքում զույգի բոլոր երեխաները կմնան մոր հետ:

Որոշման հայտարարումից հետո դերասանուհին, ով հետագայում մտադիր է միանձնյա խնամակալություն ստանալ, իր մեծ ընտանիքի համար տուն է վարձակալել Հիդեն Հիլսում:

Անջելինայի հարևանուհիներն են Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը և այլ աստղեր, ովքեր ևս ապրում են Հիդեն Հիլսում` Լոս Անջելեսի շրջանի փակ և ԱՄՆ ամենահարուստ քաղաքներից մեկում:

Ջոլին և երեխաները վարձակալել են դերասանուհի Դենիս Ռիչարդսի տունը, որն արժե 6,9 մլն դոլար: Առանձնատունն ունի 6 ննջասենյակ, ութ լոգասենյակ և երկու լողավազան: Տարածքը շուրջօրյա վերահսկվում է:

Ջոլիի և նրա երեխաների նոր տան մակերեսը 743 քառակուսի մետր է: ԶԼՄ-ների տվյալներով, վարձակալման ամսավճարը կկազմի 30 հազար դոլար:

Սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության հայց է ներկայացրել` դատարանից պահանջելով վեց երեխաների միանձնյա խնամակալություն (որոնցից երեքը որդեգրած են): Ամուսնալուծության պաշտոնական պատճառը «անհաշտելի տարաձայնություններն» են: Շրջանառվող լուրերի համաձայն, ամուսնալուծության պատճառը երեխաների դաստիարակության հարցում ծնողների հայացքների տարբերություններն են