Բավ է պառակտվել
11-11-2014 13:54

Անդրեն Ստամբուլում տեսահոլովակ է նկարում

Երգիչ Անդրեն Ստամբուլում է: Նա պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ տեսահոլովակ է նկարահանում: CNNTurk-ն անդրադարձել է Անդրեի գործունեությանն ու նոր տեսահոլովակին:
«Սեր» անվանմամբ հայերեն երգի տեսահոլովակը նկարվում է Ստամբուլի հին գործարաններից մեկում: Թուրք ռեժիսոր Օզքան Աքսուլարի նկարահանած տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը: Թուրքական հեռուստաընկերության կայքը, անդրադառնալով Անդրեի գործունեությանը, նրան բնութագրել է որպես «Հայաստանի Տարկան» (թուրք սիրված և ճանաչված երգիչ Տարկանին նկատի ունի) և նշել, որ սա նրա առաջին այցը չէ Թուրքիա: «Ավելի վաղ Անդրեն Ստամբուլում համերգով է հանդես եկել, Թուրքիայում նրան սիրողները շատ են: 2006թ.-ին Անդրեն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին և Թուրքիայից բարձր գնահատական ստացել».- հիշեցնում է կայքը:
Տեսահոլովակը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին: Ակնկալվում է, որ այն կցուցադրվի թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում: