Բավ է պառակտվել
15-08-2015 10:37

Վթարից հետո Անի Երանյանն առողջական խնդիրներ ունի

Հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից հետո դերասանուհի Անի Երանյանը լիովին չի ապաքինվել: Վթարից հետո Անին դեռ ուշքի չի եկել, աչքը վախեցած է, առողջական խնդիրներ ևս ունի: Այս մասին տեղեկկացնում է «Հրապարակի»-ը: Դերասանուհին այժմ սահմանափակ թվով մարդկանց հետ է շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, լրագրողների հետ չի ցանկանում զրուցել: Մտերիմները նշում են, թե երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի լիովին հաղթահարի այս ամենն ու նորից նստի ղեկին: Նախորդ անգամ՝ 2013-ին վթարի ենթարկվելուց հետո նրա մեքենան թեթևակի վնասվել էր, սակայն այս անգամ լրիվ ջարդուփշուր է եղել: Բայց իր մեքենայի հարցը լուծելուց առաջ դերասանուհին նախ պետք է դատավորի մեքենայի հարցը լուծի, որին հարվածել է և մեծ վնաս պատճառել: Թերթի տեղեկություններով, վթարից հետո Երանյանի հարազատները կապվել են տուժող դատավոր Գագիկ Պողոսյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրա համար, որպես վնասի փոխհատուցում, ինչպես նաև շնորհակալություն՝ Անիի դեմ չբողոքելու համար, կգնեն վթարի ենթարկված նույն մեքենայից՝ Mercedes ML: Հավանաբար, այդ պատճառով էլ այժմ դատավորը երթևեկում է հարազատներից մեկի մեքենայով, մինչև նրան նոր մեքենա կնվիրեն: Հիշեցնենք, որ մեքենայում է եղել նաև դատավորի կինը, որն ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց էր ընկել: