Բավ է պառակտվել
03-09-2021 17:08

«Անետ», «Գայթակղություն» և հայտնի հյուրեր․ Երևանում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Կանի և Բեռլինի կինոփառատոնների ֆիլմեր

«Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային փառատոնը կբացվի Նադավ Լապիդի «Ահեղի ծունկը» ֆիլմով։

Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը:

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց միջոցառման նոր պաստառը և հայտբեց, որ դրա հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:

Նա պատմեց, որ այս տարվա փառատոնին կհյուրընկալի իսրայելցի կինոռեժիսոր, Կանի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (2021), Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (2019) Նադավ Լապիդը:

Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը («Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»)։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կանի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Մասնավորապես, Կանից փառատոնից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պոլ Վերհովենի «Գայթակղություն» (բնօրինակում՝ «Բենեդետտա», խմբ․), Գասպար Նոյեի «Վորտեքս», Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմերը:

Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանը և նրա դասարանը», Դենի Կոտեի «Սոցիալական հիգիենա» և այլ կինոնկարներ։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվում է Երևանում 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի հեղինակավորներից մեկը: Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Երեւան են այցելե աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն, Ֆանի Արդանը, Նաստասյա Կինսկին, Օռնելա Մուտին:

2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացել է Կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur գլխավոր մրցանակին: