Բավ է պառակտվել
18-03-2014 11:29

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը

Gisher.news-թղթակցին «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ այսօր գիշերը կյանքից հեռացել է, մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին` քանդակագործ Արա Շիրազը: Gisher.news-ի ողջ անձնակազմը ցավակցում է քանդակագործի ընտանիքի անդամներն, հարզատներին ու ընկերներն:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ից հիվանդանոց տեղափոխվելուց հետո Արա Շիրազը ոչ գիտակցություն ուներ, ոչ էլ շնչառություն: Հայտնի քանդակագործը միացված էր արհեստական շնչառության ապարատին, բժիշկները նրան պահում էին դեղորայքի օգնությամբ:
Նշենք, որ նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ՝ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ: