Բավ է պառակտվել
07-05-2014 10:09

Արամ mp3-ին անցավ «Եվրատեսիլ - 2014»-ի եզրափակիչ փուլ (լուսանկարներ, տեսանյութ)

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ - 2014»-ի առաջին կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 1-ին համարի ներքո հանդես եկած Արամ MP3-ն իր «Not Alone» երգով անցավ եզրափակիչ փուլ:

Հաջորդ փուլ են անցել նաև Հունգարիայի, Ռուսաստանի, Մոնտենեգրոյի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդերլանդների և Իսլանդիայի մասնակիցները:



Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա վաղն, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: