Բավ է պառակտվել
06-04-2014 16:40

Արամ PM3-ն ու Կոնչիտան կատակ էին անում

Երեկ Ամստերդամում տեղի է ունեցել պրոմո-համերգ երաժշտական «Եվրատեսիլ» մրցույթի շրջանակներում, որը կմեկնարկի Կոպենհագենում մայիսի 6-ին: Արամ MP3-ը կատարել է իր «Not alone» երգը: Նա նաև հարցազրույց է տվել «Եվրատեսիլի» ալիքին, որում պատմել է իր մասին, ինչպես նաեւ պատասխանել է Կոնչիտա Վուրստի հետ այսպես կոչված հակամարտության մասին հարցին:

«Նախ եւ առաջ նշեմ, որ ինձ դուր է գալիս Կոնչիտայի երգը: Այնուհետ, այն ամենը, ինչ ասել եմ նրա վերաբերյալ, կատակ է, չէ որ ես հումորիստ եմ: Ինչ-որ մեկը սխալ է թարգմանել հայերենից, եւ մամուլն էլ ամենն ուռճացրել է, այստեղից էլ այս աղմուկը: Ես հանդիպել եմ Կոնչիտային եւ ասել այդ մասին: Եւ գիտե՞ք, ինձ ինչ պատասխանեց. «Ես գիտեմ, որ դա կատակ էր»: Ահա եւ ողջ պատմությունը: Դա կատակ էր, չեմ ցանկանում ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա»,- նշել է Արամը: