Բավ է պառակտվել
19-03-2019 20:53

Արարատ Միրզոյանն առաջարկել է հայ-գերմանական համալսարան հիմնադրել Հայաստանում

Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը Բունդեսթագի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի հետ երեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել Հայաստանում հայ-գերմանական համալսարանի ստեղծման հնարավորությունը, հայտնել է խորհրդարանի մամլո ծառայությունը։

Կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեցող մշակութային և կրթական կապերի զարգացումը, հայկական խորհրդարանի խոսնակը նշել է, որ համալսարանի բացումն էլ ավելի կխորացնի հարաբերությունները երկու երկրների քաղաքացիների միջև։

Կողմերը քննարկել են նաև հայ-գերմանական օրակարգին, Գերմանիայի կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը, վիզաների ազատականացմանն, ինչպես նաև եվրոպական երկրների կողմից Հայաստանում ենթակառուծվածքների զարացման աջակցությանն առնընչվող մի շարք հարցեր։

Միրզոյանը և Շոյբլեն պայմանավորվել են նաև ինչպես երկու երկրների խորհրդարանականների, այնպես էլ խորհրդարանների ապարատների ներկայացուցիչների հաճախակի այցելությունների վերաբերյալ: