Բավ է պառակտվել
10-05-2014 16:26

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

Արգենտինական Բուենոս Այրեսը տարածք կնվիրի հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու համար: Այս մասին հայտնում է Prensa Armenia գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմի մարդու իրավունքների եւ մշակութային բազմազանության հացերով քարտուղարի տեղակալ Կլաուդիո Ավրուհին:

Գործակալությանը տված հարցազրույցում պաշտոնյան ընդգծել է նախագծի կարեւորությունը, որը «միավորում է Բուենոս Այրեսի եւ Արգենտինայի ջանքերը» Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաեւ հավելել է, որ այս նախաձեռնությունը օգտակար կլինի ինչպես հայ համայնքի, այնպես էլ բոլոր մարդկանց համար:

Բուենոս Այրեսի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կարոլինա Կարագյոզյանը հայտարարել է, որ «դա հավաքական նախագիծ կլինի, որը ցույց կտա հայ համայնքի պայքարը երկրում այն բանի համար, որ կենդանի պահի Հայոց ցեղասպանության հիշողությունը»: