Բավ է պառակտվել
04-10-2021 17:31

Հնեաբանները հայտնաբերել են պատմական հայկական մայրաքաղաք Արտաշատի մ․թ․ա.2-1-ին դդ թվագրության սյունապատ պալատի մնացորդներ

Հայաստանի պատմական մայրաքաղաքի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են սյունապատ պալատի մնացորդներ:

Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են պեղավայր՝ տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։

Ըստ արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանի՝ հայտնաբերվել են 4 սյան խարիսխներ, իսկ մնացած սյուների հետքերը դեռ հողի շերտի տակ են:Հնեաբանները գտածոն թվագրվում են հեթանոսության ժամանակաշրջանով՝ մ․թ․ա. 2-1 դդ. եւ մ․թ․ 1-2-րդ դդ․: Ամբողջական ուսումնասիրությունից հետո այն հնարավոր կլինի թանգարանացնել՝ ստեղծելով Հայաստանում նախադեպը չունեցող զբոսաշրջային վայր՝ համայնքում ենթակառուցվածքների ստեղծմամբ։
Քննարկվել են հուշարձանի պահպանման և թանգարանացման՝ օրենքով սահմանված հնարավորությունները, և որպես վերջնական որոշման ընդունման ժամկետ սահմանվել է առաջիկա 2 շաբաթը։
Պատմական Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես Ա-ի կողմից Ք․ ա. 189-188 թթ․ 12 մեծ ու 1 փոքր բլրի վրա, որոնցից մեկի վրա մինչ օրս պահպանվել է Խոր Վիրապ վանական համալիրը։