Բավ է պառակտվել
26-02-2016 09:29

80-ամյա Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է

80-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է։ Նրա կինը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան է։ Զույգն ամուսնացել է Մոսկվայի Գագարինի ՔԿԱԳ-ում։ Միջոցառմանը ներկա են եղել միայն նորապսակների մտերիմ ընկերները։

Նորապսակները հատուկ ընտրել են շաբաթվա աշխատանքային օրը, որպեսզի համատեղեն պսակադրություն ու Ջիգարխանյանի թատրոնի առօրյա գործերը։ Նշենք, որ թատրոնը ղեկավարում է Ցիմբալյուկ Ռոմանովսկայան։

Զույգը 15 տարի հանդիպում էր։ 2015թ. սեպտեմբերին դերասանը ամուսնալուծվեց երկրորդ կնոջից՝ Տատյանա Վլասովայից։ Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեց Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի առաջին հարցազրույցը, որում նա պատմել էր դերասանի հետ իր հարաբերությունների մասին։