Բավ է պառակտվել
22-07-2022 13:00

Հայաստանն ու Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակի տոնակատարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն քննարկել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը և համագործակցության ուղիները «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Գերատեսչության մամլո ծառայությունից հայտնում են, որ Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է։
Նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, ինչպես նաև բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես:

Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանի մայրաքաղաքում Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը:
«Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Ազնավուրի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:
Զրուցակիցները որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները: