Բավ է պառակտվել
19-08-2019 12:33

Արմին վան Բյուրենը ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում

Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում։

Ինչպես տեղեկացրել է լրագրողներին առաջատար տեխնոլոգիական ձեռնարությունների միության նախագահ (UATE) Ալեքսանդր Եսայանը, վան Բյուրենի մասնակցությամբ համերգը նվիրված է Երևանում Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) բացմանը:

”WCIT-2019-ի բացման օրը տեղի կունենա յուրահատուկ տեխնո համերգ, որին կմասնակցեն այն բոոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը”, - ասել է Եսայանը:
Համերգային ծրագրում են յուրաքանչուր երկրի ամենահայտնի դասական ստեղծագործությունները, որոնք կկատարվեն ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան դիջեյների և երաժիշտների մասնակցությամբ:
Արդյունքում, ըստ Եսայանի, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության միջոցով կստեղծվի մեկ միասնական մեղեդի, որը ներդաշնակորեն կկապի բոլոր 17 երաժշտական ստեղծագործությունները: Եսայանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում նման փորձ դեռ երբեք չի եղել:

Արմին վան Բյուրենը արժանացել է մի շարք հեղինակավոր մրցնակների, զբաղեցրել է առաջին տեղը ՛DJ Magazine” ամսագրի “Թոփ 100 DJ-ներ՝ ըստ երկրպագուների” ցուցակում։

2013թ․”This Is What It Feels Like” երգի համար նա առաջադրվել է “Գրեմմի” մրցանակին “Լավագույն պարային ձայնագրություն” կատեգորիայում։ Այսպիսով՝ Tiësto- ի, Paul van Dyke- ի և BT- ի հետ միասին նա դարձել է տրանս ոճով ելույթ ունեցող չորրոդ դիջեյն, ով երբևէ արժանացել է Գրեմմի մրցանակին։

2001 թվականից ի վեր Վան Բուրենը անցկացնում է ամենշաբաթյա հեղինակային ռադիո շոու, որը կոչվում է A State of Trance:

WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը տեղի կունենա Երևանում այս տարվա հոկտեմբերի 6-9-ը: WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և օպերացիաների միջազգային հարթակ է ավելի քան 2 հազար ձեռնարկատերերի, նորարարների, կառավարության ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և ականավոր գիտնականների համար: