Բավ է պառակտվել
12-11-2015 17:33

«Իրականացավ իմ երազանքը».հայ մասնակիցը` «Մանկական եվրատեսիլի» մասին.

Պատանի երգիչ Միկան (Միքայել Վարոսյանը) նոյեմբերի 21–ին Բուլղարիայում անցկացվող «Մանկական եվրատեսիլ 2015» մրցույթում կներկայացնի Հայաստանը։ Հայ մասնակիցը նշեց, որ շատ լավատեսորեն է տրամադրված։ «Ես շատ դրական տպավորություններ ունեմ, որովհետև արդեն երրորդ տարին է` մասնակցում եմ ընտրական փուլերին, և այս տարի կատարվեց իմ երազանքը։ Եվ մենք կմեկնենք Սոֆիա շատ ուրախ և դրական տրամադրությամբ»,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միկան։  Միկան լսել է այլ երկրների ներկայացուցիչների բոլոր երգերը։ Նա նշեց, որ արդեն ծանոթացել է Բուլղարիայից մասնակցի հետ, որի հետ անցած տարի մասնակցել է «Սլավյանսկի բազար» մրցույթին։ «Ինձ համար ամենակարևորը լավ ելույթ ունենալն է է, իսկ հետո արդեն կերևա, թե ինչ տեղ կզբաղեցնեմ»,– ասաց պատանի երգիչը։ Երգի պրեմիերան եղել է հոկտեմբերին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում: Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը: