Բավ է պառակտվել
19-05-2015 11:13

«Եվրատեսիլ-2015». Genealogy-ին ելույթ է ունենալու այսօր

Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ է ունենալու 16 երկրի ներկայացուցիչ: Այսօր ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը.
1. Մոլդովա
2. Հայաստան
3. Բելգիա
4. Նիդեռլանդներ
5. Ֆինլանդիա
6. Հունաստան
7. Էստոնիա
8. Մակեդոնիա
9. Սերբիա
10. Հունգարիա
11. Բելառուս
12. Ռուսաստան
13. Դանիա
14. Ալբանիա
15. Ռումինիա
16. Վրաստան

Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը երգը կներկայացնեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Երգի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:

Երեկ կայացել է առաջին կիսաեզրափակչի գլխավոր փորձը, որի ժամանակ ժյուրիի անդամները միավորներն են հայտնել, որոնց այսօր կգումարվի նաև հանդիսատեսի քվեարկության արդյունքները և պարզ կդառնա, թե որ երկրի ներկայացուցիչն որքան միավոր է ստացել:

Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 21-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները.
1. Լիտվա
2. Իռլանդիա
3. Սան Մարինո
4. Մոնտենեգրո
5. Մալթա
6. Նորվեգիա
7. Պորտուգալիա
8. Չեխիա
9. Իսրայել
10. Լատվիա
11. Ադրբեջան
12. Իսլանիդա
13. Շվեդիա
14. Շվեյցարիա
15. Կիպրոս
16. Սլովենիա
17. Լեհաստան

Մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին: Մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում: Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիա: Այդ երկրի ներկայացուցիչը նույնպես ելույթ է ունենալու միայն եզրափակչում: