Բավ է պառակտվել
05-10-2016 13:40

Հայուհին դարձել է Եվրոպայի առաջին վիցե-միսսիս

Հայտնի հայ մոդել Աննա Դեմիրխանյանը դարձել է «Միսսիս Եվրոպա-2016» գեղեցկության մրցույթի առաջին վիցե-միսսիսը:

«Ձեզ բերում եմ տիտղոսը և թագը», - գրել է նա ֆեյսֆուքյան իր էջում:

«Միսսիս եվրոպա-2016» գեղեցկության միջազգային մրցույթում, որը տեղի է ունեցել Սոչիում հոկտեմբերի 1-5-ը, Աննա Դեմիրխանյանը ներկայացրել է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ Կովկասը: «Միսիս Եվրոպա» մրցույթը տեղի է ունենում ավելի քան 10 տարի, սովորաբար դրան մասնակցում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 50 ներկայացուցիչ: Շաբաթվա ընթացքում աղջիկները գտնվում են ժյուրիի անդամների սևեռուն ուշադրության ներքո, մասնակիցներն այցելում են տարբեր սոցիալական հաստատություններ, ցուցադրում իրենց տաղանդը, ինչպես նաև արտաքին տվյալները:

Մրցույթն անցնում է մի քանի փուլերոմ՝ ներկայանալ անգլերենով, տաղանդների մրցույթ, ազգային տարազով և դեֆիլե երեկոյան զգեստով: Մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ բոլորը պետք է ամուսնացած լինեն և երեխա ունենան: Այս տարի մրցույթն առաջին անգամ տեղի է ունենում Ռուսաստանում: