Բավ է պառակտվել
09-05-2022 18:38

31- ամյան հայ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը խորտակվել է Դեբեդ գետում

Ողբերգական դեպք է տեղի ունեցել երկուշաբթի Հայաստանում։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը, ժամը 15։48-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ընկել Դեբեդ գետը։

Փրկարարները դուրս են բերել 1991 թ․ ծնված երիտասարդ կնոջն, ով տեղափոխվել է Ալավերդու բուժկենտրոն, որտեղ և արձանագրվել է նրա մահը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն էր: Ըստ աղբյուրի՝ հաղորդավարուհին իր գործընկերների հետ նկարահանումներ էր իրականացնում։