Բավ է պառակտվել
22-07-2021 17:13

Հայկական ֆիլմերը կարող են հավակնել «Օսկար» կինոմրցանակին

Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայտերի ընդունում Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար հեղինակավոր մրցանակին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար: «Կարող են ներկայացվել նաև վավերագրական և անիմացիո»ն ֆիլմեր»,- նշվում է Հայկական կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջում: Հայտերը (ֆիլմերը) ընդունվում են 2021 թվականի հուլիսի 26-ից սեպտեմբերի 6-ը։

Ներկայացված ֆիլմերը պետք է համապատասխանեն Ամերիկյան կինոակադեմիայի պահանջներին: