Բավ է պառակտվել
25-09-2018 17:53

Հայ խոհարարներն աշխարհի ամենամեծ գաթան են թխելու

 
Հայ խոհարարները ցանկանում են Երևանում աշխարհի ամենամեծ գաթան թխել, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
՞Երևանի 2800 ամյակին ընդառաջ հրավիրում ենք մասնակցել "Աշխարհի ամենամեծ գաթան" համտես-հյուրասիրոuթյանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00 - 14:00 Երևանում՝ Կարապի լճի տարածքում",- տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները:
Ռեկորդը գրանցելու համար նրանք դիմել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին: Նախատեսվում է, որ թխվածքի քաշը 280կգ կլինի:
"Ռեկորդդը գրանցելու համար Երևան կժամանեն GUINNESS WORLD RECORDS LIMITED գրասենյակի ներկայացուցիչներն, ինչպես նաև միջազգային դատավոր Ջոան Մարի Բրենտը", -հայտնում են կազմակերպիչները:
Գաթան թթխմորից պատրաստվող ամենատարածված հայկական հրուշակեղենն է, որի տարատեսակները շրջանից շրջան տարբերվում են հիմնական բաղադրիչների քանակով, խմորի և միջուկի տեսակով և պատրաստման այլ նրբություններով: