Բավ է պառակտվել
15-04-2019 14:42

Հայ խոհարարները վեց մեդալ են նվաճել Դաղստանում անցնող գաստրոտուրիզմի փառատոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Դաղստանում անցնող գաստրոտուրիզմի II միջազգային փառատոնին Հայաստանի պատվիրակությունը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է “Yerevan FoodFest”-ղեկավար և հիմնադիր Աննա Մազմանյանը։

Պատվիրակության կազմում են “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպաման” հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, Յուրա Սարգսյանը, Էդուրդ Սիմոնյանը, Գարիկ Վարդանյանը և Արմեն Քեֆիլյանը։

“Հայկական խոհանոցի և գաստրոնոմիկ ժառանգության դեսպանները պատվով են ներկայացրել երկիրը”,- գրել է Մազմանյանը։

  

VISIT DAGESTAN 2019 գաստրոտուրիզմի II միջազգային փառատոնի բացումը կայացել է ապրիլի 10-ին։ Փառատոնին մասնակցում են 31 փորձագետ և 123 մասնակից 16 արտերկրից՝ Իտալիայից, Հայաստանից, Սերբիայից, Սլովենիայից, Մավրիկիից, Խորվատիայից, Իսլանդիայից, Ուկրաինայից, Էստոնիայից, Մակեդոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Ադրբեջանից և պատվավոր հյուրեր ու մասնակիցներ Մոսկվայից, Կրասնոդարից ու Ռուսաստանի այլ շրջաններից։