Բավ է պառակտվել
09-01-2021 15:45

Հայկական դուետը հաղթել է դաշնակահարների «Պուտրա» միջազգային մրցույթում

Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետն առաջին տեղն է զբաղեցրել դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում, հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը կմասնակցի 2021թ․աշնանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում կայանալիք հաղթողների գալա համերգում։
Նրանք մասնակցել են մրցույթին տաղանդների զարգացման «Մեկնարկ» ծրագրի շրջանակներում։ Գերազանց արդյունք են ցուցադրել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները․Էլեն Խաչիկյանն արժանացել է 2-րդ մրցանակին «Intermediate» անվանակարգում, Վարդան Գյոդակյանը՝ 3-րդ մրցանակին «Artist» անվանակարգում, իսկ Նանե Խալաթյանը արժանացել է 2-րդ մրցանակին «Young artist» անվանակարգում:
Մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը 7 անվանակարգում, որին մասնակցել է 29 երկրի 243 երիտասարդ երաժիշտ:
Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել անվանի երաժիշտներ՝ Յեն Գոհը (Մալայզիա), Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Ադամ Ջորջին (Հունգարիա), Լյու Դուկ Անը (Վիետնամ), Ջուլիան Ջակոբսոնը (Մեծ Բրիտանիա) և Լու Ֆանգ Չիաթը (Մալայզիա):