Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
Մամուլի տեղեկություններով, հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում կազմակերպվել է ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են եղել «Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիայի» անդամները: Նրանց քվեարկությունից է կախված՝ ֆիլմը կառաջադրվի «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությանը, թե ոչ: «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 65 ֆիլմ, որոնցից մրցանակին առաջադրվելու են միայն 5-ը, որից մեկն էլ արժանանալու է «Ոսկե գլոբուսի»:
«Ոսկե Գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թ.–ի հունվարի 8-ին Լոս Անջելեսում:
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Ֆիլմը պատմում է ադրբեջանական գյուղի վերջին բնակչի մասին, որը հայ–ադրբեջանական պատերազմից հետո ամայացել է։ «Վերջին բնակիչը» չի կարող հեռանալ գյուղից, քանի որ սպասում է դստերը, ով դարձել է ադրբեջանական ջարդերի վկա և հայտնվել հոգեբուժարանում։
«Վերջին բնակիչը» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Թևանիկ» ֆիլմն էր, որն արժանացել է միջազգային փառատոնների բազմաթիվ մրցանակների։