Բավ է պառակտվել
20-07-2021 15:07

Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում հուլիսի 24-ին

Գերատեսչությունում նշում են, որ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ժամանակակից հայ մշակույթի հենասյուներից մեկն էր։

Լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Երևանում հուլիսի 24-ին։ Այս մասին հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նշվում է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Մաեստրոյի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Աշխարհահռչակ հայ երաժիշտ, անզուգական դուդուկահար Ջիվան Գասպարյանը վախճանվեց հունիսի 6-ին 93 տարեկան հասակում։

Ջիվան Գասպարյանը աշխարհի ճանաչված դուդուկահարներից մեկն էր։

Ջիվան Գասպարյանը հայկական ժողովրդական երաժշտական գործիքի՝ դուդուկի օգնությամբ հայկական երաժշտությունը տարածեց աշխարհով մեկ: Պետք է նվագել հոգով, չէր դադարում կրկնել մաեստրոն:

2002 թվականին նա ստացավ WOMEX (World Music Expo) մրցանակը երաժշտական արվեստին մատուցած ծառայությունների համար: Չորս տարի անց ներկայացվեց «Գրեմմի» մրցանակին «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում: Նա մի քանի անգամ հայկական ժողովրդական երաժշտություն կատարող փոքրիկ համույթի հետ հյուրախաղերի է մեկնել աշխարհի տարբեր երկրներ:

Մաեստրոն աշխատել է այնպիսի նշանավոր ժամանակակից երաժիշտների հետ, ինչպիսիք են Լայոնել Ռիչին, Փիթեր Գաբրիելը, Հանս Ցիմերը, Բրայան Մեյը, Սերժ Թանկյանը, Անդրեաս Վոլենվեյդերը, Բորիս Գրեբենշչիկովը, Մայքլ Բրուքը:

Գասպարյանին շատ լավ են ճանաչում նաև Ռուսաստանում, որտեղ նա համագործակցել է Ռոման Միրոշնիչենկոյի, Ստաս Նամինի, Իգոր Կրուտոյի, Լեոնիդ Ագուտինի, Վլադիմիր Պրեսնյակով կրտսերի, Իրինա Ալեգրովայի և շատ ուրիշների հետ:

Նրան հաջողվեց ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց ծանոթացնել իր հարազատ մշակույթին: Մեծամասամբ Ջիվան Գասպարյանի շնորհիվ է, որ 2005 թ.-ին հայկական դուդուկը և դրանով կատարվող երաժշտությունը երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստացան մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցի կարգավիճակ:

Հայաստանում հնագույն դամբարաններ են հայտնաբերվել (լուսանկար)
«Անետ», «Գայթակղություն» և հայտնի հյուրեր․ Երևանում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Կանի և Բեռլինի կինոփառատոնների ֆիլմեր
Սարոն ֆուրոր առաջացրեց «Նոր ալիք» մրցույթում: Բիլանը և Կուդայբերգենը հիացած են
Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքին երեխա լույս աշխարհ բերելու ծրագրերի մասին
Հավատ, Հայրենասիրություն և Ստեղծագործություն․ հարցազրույց Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ