Բավ է պառակտվել
22-01-2014 10:15

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

 Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Նրա հայրը նվագել է ֆլեյտա, իսկ անձամբ Առնոն մանկության տարիներից սկսում է երաժշտական ունակություններ դրսևորել։ 3 տարեկանում սկսում է նվագել շրթհարմոն, իսկ 9 տարեկանում գրում է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը։ 1933-ին Հայաստանի պատանի երաժիշտների մրցույթում նա ստանում է առաջին մրցանակը։
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։
1956թ-ից նա հաստատվել է Մոսկվայում: Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, արյան քաղցկեղից: