Բավ է պառակտվել
22-01-2014 09:03

Հայ գրականության ու հայերեն գրքի լավագույն ժամանակները դեռ առջևում են. գրականագետ

 Մեր օրերում շատ են խոսակցություններն այն մասին, թե հասրակությունն ու մասնավորապես երիտասարուդությունը չի կարդում և շատ հեռու է գրականությունից: Երիտասրդներն էլ պատճառաբանում են, թե դասակնները ժամանակավրեպ են, նոր բան են ուզում. Ժամանակին և իրադարձություններին համահունչ, իսկ արդի գարականություն՝ չկա: Իրարամերժ կարծիքները հիմք հանդիսացան լրագրողական հետքրքրությունը բավարարել գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանի հետ զրույցում: ՙՎերջին շրջանում հայ գրականության ասպարեզում մեծ շարժում սկսվեց, որը կարծում եմ վերջ դրեց պարբերաբար կրկնվող այն խոսակցություններիին, թե արդի գրականություն, որպես այդպիսին չկա: Այն զարգանում է ճիշտ այնպես, ինչպես զարգանում են համաշխարհային բոլոր պրոցեսները՚,- ասաց գրականագետն ու ավելացրեց. ՙՊետք է գնահատել արդի հայ գրականության զարգացման միտումները, նորարարական շունչը, որ բերում են հատկապես երիտասարդ գրողները: Պարզապես պետք է կարդալ՚: Ըստ զրուցակցիս, մեր ընթերցասեր հասարակությունը հայտնվել է ցայտնոտի մեջ և չի կողմնորոշվում արժեքային համակարգում: Նույնիսկ այդ տարաբնույթ մրցանակներն են շփոթեցնում, որովհետև նույն մրցանակը կարող է ստանալ և՛ արժանավոր գրողը, և՛ ոչ այնքան արժանավորը: ՙՎերջերս նկատում եմ, որ հասարակությունը հավանում է ոչ թե լավը, այլ ոչ այնքան լավը: Դեպի լավը որոշակիորեն ուղղորդում է նաև գրաքննադատությունը, բայց, այնուամենայնիվ, գլխավոր ուղղորդիչը հենց ընթերցողի ճաշակն է, նրա իմացությունն ու մակարդակը՚,- ընդգծեց Ա. Նիկողոսյանը: Նրա համոզմամբ, մեկ-երկու ընթերցումով կարող ես կողմնորոշվել. լավ գրականությունը հեռվից ճանաչել է տալիս իրեն: ՙԻնչ վերաբերում է ընթերցանությանը, ապա կարող եմ ասել, որ առաջընթացի միտում կա: Դրա նախապատճառը կապում եմ ինտերնետային բումին, երբ ինտերնետը, սոցիալական տարբեր կայքերից օգտվելը դարձան մատչելի: Եվ, բնականաբար, գրականությունն էլ սկսեց օգտվել այդ տեխնոլոգիաներից՝ ներկայացվելով օն-լայն հարթակում՚, ասաց գրականգետն ու նկատեց, որ ցավոք, դեռ ընթերցողների մի մեծ խմբի ավելի շատ հետաքրքրում են էժանագին, «սերիալային» պատմվածքներն ու վեպերը, քաղաքական որոշակի խառնուրդ ունեցող գործերը, ծեքծեքված սիրո, էժանագին զացմունքների մասին բանաստեղծությունները: ՙՄեր ընթերցողն այսօր այն մակարդակին չէ, որ կարողանա ոչ թե սիրո պրիմիտիվ, այլ ինտելեկտուալ ապրումով հիանալ, երբ զգացմունքներն ավելի խորն են, ավելի քողարկված, ենթատեքստային: Հասարակության բամբասկոտ վիճակը բերում է բամբասկոտ բովանդակությամբ գրքի պահանջարկին՚, հավելեց նա և միարժամանակ հույս հայտնեց,որ հայ գրականության ու հայերեն գրքի լավագույն ժամանակները դեռ առջևում են: