Բավ է պառակտվել
05-12-2016 09:19

Արթուր Ջանիբեկյանը Մատենադարանի համար գնել է Գրիգոր Նարեկացու հազվագյուտ ձեռագրերից

Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն Մատենդարանը շուտով տեր կդառնա Գրիգոր Նարեկացու հազվագյուտ ձեռագրերից մեկին: Այս ձեռագիրը վերջերս հանվել է վաճառքի eBay աշխարհի խոշորագույն օնլայն աճուրդում 30 հազար դոլարով:  

Գրիգոր Նարեկացու ձեռագիրը գնել է ռուսական Comedy Club Production(CCP) ընկերության սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը, ով իմանալով, որ աճուրդում վաճառվում է հայկական ձեռագիր, կապ է հաստատել ձեռագրի տիրոջ հետ և դադարեցնել տվել վաճառքը:

Նշենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռագիրը բերվի Հայաստան: Արդեն 10-15 օրից ձեռագիրը հանդիսավոր կերպով կհանձնվի Մատենդարանին: Գրիգոր Նարեկացին միջնադարյան գրող է, փիլիսոփա, աստվածաբան և երաժիշտ: Մեզ շատ քիչ տեղեկություններ են հասել նրա մասին: Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում 951թ-ին։ Սակայն մի քանի հեղինակներ նրա ծննդյան թիվը համարում են 945թ-ը: Ծնվել է Խոսրով ԱՆձևացու ընատնիքում: Փոքր հասակից կապված է եղել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը: Նարեկ գյուղի վանքի վանահայրը, որտեղ դաստիարկավել է փոքրիկ Գրիգորը, նրա պապիկի եղբայրն էր` այդ ժամանակշրջանի ամենալուսավոր մարդկանցից: Յուրացնելով մենաստանի հարուստ գրականությունը, որը և թարգմանչական էր, և օրիգինալ տարբերակներով, Գրիգոր Նարեկացին դառնում է վանքի կրթված անձանցից: Այստեղ էլ ստանում է վարդապետ կոչումը: Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։ Ներկայումս ՆարեկավանքԸ գտնվում է Արեւմտյան Հայաստանում, ժամանակակից Թուրքիայի տարածքում և գրեթե ոչնչացվել է: Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։ «Մատյան ողբերգության» պոեմը թարգմանել է աշխարհի 30 լեզուներով: