Բավ է պառակտվել
15-04-2014 09:15

Այսօր աշխարհը նշում է Մշակույթի միջազգաին օրը

Այսօր նշվում է Մշակույթի միջազգային օրը: Օրը կապված է 1935թ. ապրիլի 15-ին Վաշինգտոնում ստորագրված "Պատմական հուշարձանների և գեղարվեստական ու գիտական հաստատությունների պահպանության մասին" պայմանագրի հետ, որը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է Ռերիխի դաշնագիր անվանումով։ Դաշնագրի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես է եկել Մշակույթի պահպանության միջազգային լիգան: Այդ ժամանակից ի վեր աշխարհի բազմաթիվ քաղաքներում ապրիլի 15-ին նշվում է Մշակույթի միջազգային օրը։